Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1 մլն 460 000 դրամը. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2025-ի ամփոփումը

Աստղիկ Խաչատրյան 16.02.2026 - 20:06
16.02.2026 - 20:06 դիտում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 16-ին ամփոփվել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, վարչական շրջանի դատախազության դատախազներ, այլք:

Գուրգեն Մադոյանը, ներկայացնելով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ նախաձեռնվել է 1903 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2017 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 475 քրեական վարույթ՝ 480 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 237 քրեական վարույթ՝  258 անձի վերաբերյալ):

2025 թվականին դատարաններում ավարտվել է  217 քրեական գործ՝ 225 անձի վերաբերյալ  (2024 թվականին՝ 166 քրեական գործ՝ 171 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1 միլիոն 460 հազար դրամը:

Գլխավոր դատախազ  Աննա Վարդապետյանն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուղղված զբոսայգիների տարածքներում օտարումների և վարձակալությունների, մանկապարտեզների շենքերի օտարումների, օրենքի խախտմամբ գործող բենզալցակայանների և գազալցակայանների վերաբերյալ պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում ուսումնասիրությունների ակտիվացմանն ու հանցավորության կանխարգելմանն ու բացահայտմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ