Քիշնևում կհանդիպեն Փաշինյանը, Ալիևը, Մակրոնը, Շոլցը. ՀՀ ԱԽ քարտուղար

Աննա Կոստանյան 9.05.2023 - 15:31
9.05.2023 - 15:31 դիտում

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին, հայտնել, որ Բրյուսելում մայիսի 14-ին նախատեսված Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպմանը ևս մեկ հանդիպում կհաջորդի Քիշնևում, որին կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը: Խոսելով ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կայացած բանակցություններից՝ Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել հիմնարար հարցերի շուրջ:

«Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն 29 800 քկմ-ի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի ու միջազգային երաշխիքների ստեղծումն է: Նույնիսկ այսօրվա իրավիճակը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարրերի պահպանումը չի հաջողվում, որովհետև Լաչինի միջանցքում, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանը ներկա չպետք է լինի, բայց այս պահին ներկա է: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ունենանք միջազգային երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտ, որով կլուծենք նման հարցերը, այսինքն՝ բոլորը բոլոր պայմանավորվածություններին հավատարիմ կմնան»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ