Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին Նեմեսիսի հուշակոթողի թեմայով. «Մտադիր ենք միջոցներ ձեռնարկել»

Աննա Կոստանյան 9.05.2023 - 15:01
9.05.2023 - 15:01 դիտում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Lider Haber» TV-ի եթերում անդրադարձել է «Նեմեսիս» գործողությանը նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրմանը Երևանում, ինչպես նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացին։

«Այս կարգավորման գործընթացում մենք որոշ ժեստեր արեցինք։ Մեր նպատակը մի կողմից, Հայաստանի հետ կարգավորման հարցում որոշ քայլեր անելը, մյուս կողմից էլ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության բանակցություններին նպաստ բերելն է։ Այդ ժեստերը մենք արեցինք, մյուս կողմից էլ պահանջներ եղան երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների առաջ սահմանը բացելու հարցում:

Սակայն այս ընթացքում ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ անկեղծ չեն և այդ «Նեմեսիսի» հուշարձանը կանգնեցրին։ Մենք էլ նրանց ասացինք, եթե դուք այդ հուշարձանը չհեռացնեք, մի կողմ թողած կարգավորման գործընթացը՝ կանենք հակառակ քայլեր»։

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Հայաստանին է հղել «անհրաժեշտ ուղերձներ ինչպես հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի միջոցով, այնպես էլ այլ խողովակներով:

Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիան պատասխան քայլ անի մեկ այլ հուշարձանով, Չավուշօղլուն ասել է. «Հուշարձանով չէ, բայց մտադիր ենք հավելյալ միջոցներ մտածում ձեռնարկել։ Կներկայացնենք նախագահին, եթե հավանություն լինի։ Որպես առաջնորդ՝ պետք է մեր հարգարժան նախագահի հավանությունը լինի այսպիսի քայլերում, աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կարևոր քայլեր արվելու են։ Արվելո՛ւ են, քանի որ հնարավոր չէ, որ մենք դա ընդունենք»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ