Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի հայազգի վետերաններին

Աննա Կոստանյան 9.05.2023 - 15:35
9.05.2023 - 15:35 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ՝ Ռոզալիա Աբգարյանին եւ Ներսես Սիմոնյանին:

Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:

Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ