Գործարք՝ գնահատականի համար. գործն արդեն դատարանում է

9.05.2023 - 17:09 դիտում

Կաշառք տալու, ստանալու ու միջնորդության դեպքերով մեղադրվում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 11 դասախոս, 9 ուսանող եւ ծնող ու 2 միջնորդ: Բուհի վերաբերյալ 38 դրվագից բաղկացած քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, քննչական կոմիտեն այն ուղարկել է դատարան: Իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բուհի տարբեր ամբիոնների մի խումբ պաշտոնատար անձինք եւ դասախոսներ ստուգարքներին, քննություններին եւ դիպլոմային աշխատանքներին չպատրաստված լինելու պայմաններում, օրինակ, հայոց պատմություն կամ փիլիսոփայություն առարկաներից դրական քննական գնահատական նշանակելու համար 2021 թ փետրվարից մինչեւ հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ուսանողներից, ինչպես նաեւ նրանց ծնողներից կաշառք են պահանջել եւ ստացել. խոսքը 10-100000 դրամի մասին է:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ