Փաշինյանն ու Ալիևը շաբաթվա վերջին կհանդիպեն Բրյուսելում. Financial Times

Աննա Կոստանյան 8.05.2023 - 13:19
8.05.2023 - 13:19 դիտում

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրում է Financial Times-ը, այս մասին հայտնել են քաջատեղյակ պաշտոնյաները։

Պարբերականը վկայակոչել է երեք աղբյուրի, ըստ որոնց՝ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նշվում է, որ վերջին անգամ Փաշինյան-Ալիևը հանդիպումը կայացել է փետրվարին Մյունխենում:

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խաղաղության շուրջ բանակցություններ են վարել Վաշինգտոնում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ