Տոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Աննա Կոստանյան 14.01.2022 - 15:29
14.01.2022 - 15:29 դիտում

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում ողջունել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը:

«Ողջունելի են Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև հանդիպման մասին լուրերը։ Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին ԵՄ-ն աջակցում է»,- գրել է Կլաարը։

РИА Новости-ն հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվա ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ տեղի կունենա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ:

Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիան ներկայացնում է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ