Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն անթույլատրելի է. Ռայիսի

Աննա Կոստանյան 16.11.2021 - 16:57
16.11.2021 - 16:57 դիտում

Իրանական կողմը ողջունում է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման ռուսական նախաձեռնությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Իրանի նախագահը ողջունել է Կովկասում հանգստություն և կայունություն հաստատելու՝ Ռուսաստանի նախաձեռնությունը: Աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանի երկրների սահմանների որևէ փոփոխություն ընդունելի չէ»,- Ռայիսիի խոսքը մեջբերել են նախագահի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Ռայիսին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ