Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

2.07.2021 - 19:15 դիտում

Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մատաղիսում այսօր արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը պարզ չէ. կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

Զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ