Սլովակիան ձգտելու է Ուկրաինայի շուտափույթ անդամակցության Եվրամիությանը

9.04.2022 - 18:15 դիտում

Սլովակիան ձգտելու է հասնել Ուկրաինային Եվրամիության անդամության թեկնածու պետության կարգավիճակի շուտափույթ տրամադրմանը, իսկ այնուհետեև՝ լիակատար անդամակցությանը: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը։

«Սլովակիան ԵՄ մյուս երկրների վրա ճնշում կգործադրի, որպեսզի Ուկրաինան որքան հնարավոր է շուտ ստանա Միության անդամության թեկնածու պետության, այնուհետև՝ լիիրավ անդամի կարգավիճակ»,- վարչապետի խոսքը մեջբերում է ТАСС-ը:

Հեգերն այս հայտարարությունն արել է Կիևից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Բացի այդ, նա տեղեկացրել է, որ Սլովակիան պատրաստ է իր տարածքով տարանցմամբ ցորենի արտահանում իրականացնել Ուկրաինայից, ինչպես նաև օգնել ուկրաինական բանակին վերանորոգելու ռազմական տեխնիկան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ