Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Լուկաշենկոն և Ալիևը

Աննա Կոստանյան 26.12.2023 - 15:12
26.12.2023 - 15:12 դիտում

Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում են անցկացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Դեկտեմբերի 24-ի հեռախոսազրույցում կողմերը քննարկել էին երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը և բազմակողմ հարթակներում համատեղ աշխատանքի թեմատիկան:

Բելառուսի նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը շարունակվել է այդ թեմաների շուրջ մտքերի փոխանակումը:

Ալիևը Լուկաշենկոյին հրավիրել է Ադրբեջան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ