Գազայի հատվածում ազգությամբ հայ երիտասարդ է զոհվել

Աննա Կոստանյան 26.12.2023 - 14:18
26.12.2023 - 14:18 դիտում

Արտյոմ Չերնոմորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մեկ ժամ առաջ Բեյտ Կեշետ կիբուցի գերեզմանատանը հողին հանձնեցին դեկտեմբերի 22-ին – Գազայի գոտում՝ Խան Յունիսում, ինքնաշեն պայթուցիկի պայթյունի հետևանքով զոհված 20-ամյա ավագ սերժանտ Նիր-Ռաֆայել Կանանյանի(Քանանյանի) աճյունը: Նա եղել էր «Գիվատի» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկ և պարեկային ծառայության ժամանակ զոհվել։ Հանգուցյալ ավագ սերժանտն ըստ հրամանատարության ու իր հետ ծառայած զինծառայողների քաջ մարտիկ էր «Գիվատի» ստորաբաժանման մեջ ու փայլուն ավարտել էր ընդհատակյա պատերազմների և մարտական պայմաններում դիվերսիայի դեմ պայքարի մասնագիտացված զինվորական դասընթացը: Երեկ Նիր-Ռաֆայել Քանանյանի տարեդարձն էր ու նա կդառնար 21 տարեկան: Նրան մնացել էր ընդհամենը մեկ ամիս՝ զորացրվելու և տուն վերադառնալու համար:
«Իսրայելահայեր» թերթի խմբագրությունն իր խորին ցավակցություններն է հաղորդում Կանանյանների ընտանիքին, զոհված զինծառայողների ընտանիքներին, ընկերներին և ծառայակիցներին: Գազայի գոտում դեկտեմբերի 22-ին 5 զինծառայող էր զոհվել»,-գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ