Նախօրեին ձերբակալված Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով։ Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: Նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ:
Երեկ առավոտից իրավապահները խուզարկություն էին իրականացրել 65 բնակարաններում և ընկերություններում, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի տանը:
9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:
