Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին․ նա հանձնվել է ԱՄՆ իրավապահներին

5.11.2026 - 10:05 դիտում

Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների, ինչպես նաև ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ իրականացրած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել է 2024 թվականի ապրիլի 8-ից Ինտերպոլի կողմից միջազգային մակարդակով հետախուզվող 44-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

ԱՄՆ քաղաքացի 44-ամյա տղամարդը հետախուզվում էր անչափահասների նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեղադրանքով։

Խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ 44-ամյա տղամարդը հոկտեմբերի 30-ին հանձնվել է ԱՄՆ իրավապահ մարմիններին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ