Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին Հայաստանը ներկայացել է սեփական ստենդով

20.06.2022 - 19:33 դիտում
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (SPIEF, 15.06-18.06․2022), Հայաստանը մասնակցել է մեծ պատվիրակությամբ։
SPIEF-2022-ի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել է երկու հուշագիր՝ Տյումենի մարզի կառավարության հետ՝ համագործակցության և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության հետ՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։
Համաժողովի պատմության մեջ առաջին անգամ այս տարի մեր երկիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ջանքերով, ունեցավ իր սեփական ստենդը։ Ստենդի հայեցակարգը մշակել է հայաստանյան snkh ճարտարապետական ստուդիան, որը նախորդ տարի ճանաչվել է Մոսկվայի Garage ամառային կինոթատրոնի կառուցման հաղթող։
Տնտեսության զարգացման մեջ մտնում է նաև մշակութային բաղադրիչը, որը կա և միշտ եղել է մեր երկրի գլխավոր արտահանումներից մեկը։ Հայաստանի ստենդը համաժողովի կազմակերպիչների կողմից ճանաչվեց ամենաոճայինն ու լակոնիկ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ