Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնություն. երկու ոսկի, չորս բրոնզ

17.09.2022 - 08:31 դիտում
Սեպտեմբերի 15-ից 18-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը չափազանց հաջող էր Հայաստանի երիտասարդական հավաքականի համար: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Նախ, բրոնզե մեդալների արժանացան Արփինե Մնացականյանը /50 կգ/, Նարեկ Ամիրյանը /71 կգ/, Գրիգոր Բեկնազարյանը /98 կգ/ և Նորիկ Խուրշուդյանը /+98 կգ/:
Իսկ ահա 58 կգ քաշային Աշիկ Անդրեյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը հաղթեցին բոլոր գոտեմարտերը և հռչակվեցին Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալներ:
Նշենք, որ Հայաստանի Մ-22 տղաների հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջինը Ռուսաստանի հավաքականն էր, որը կանոնակարգի համաձայն հանդես է գալիս FIAS-1 անվան տակ:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականն էլ /տղաներ/ զբաղեցրել էր երրորդ տեղը՝ սեպտեմբերի 15-ին նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե մեդալ:
Ընդհանուր հաշվարկով /պատանիներ, աղջնակներ, երիտասարդներ, աղջիկներ/ նույնպես մերոնք երկրորդն են. երեք ոսկի, երկու արծաթ, հինգ բրոնզ:
Եվրոպայի առաջնությունը առաջին անգամ է անցկացվում նման ձևաչափով՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր:
Սեպտեմբերի 17-18-ին ասպարեզ կմտնեն Ազգային հավաքականները: Հայաստանը մրցավայր է գործուղել 10 մարզիկի, 1 մարզուհու:
Տղամարդիկ՝
Տիգրան Կիրակոսյան-58 կգ
Մաքսիմ Մանուկյան-64 կգ
Կառլեն Մահինյան-71 կգ
Բորիս Շատվերյան-79 կգ
Դավիթ Գրիգորյան-88 կգ
Արսեն Խանջյան-98 կգ
Կանայք՝
Վարսիկ Գրիգորյան-54 կգ
Մարտական սամբո
Համլետ Սուքիասյան-58 կգ
Վահրամ Գրիգորյան-64 կգ
Վաչիկ Վարդանյան-71 կգ
Արման Ավանեսյան-98 կգ
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ