Ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի արևելքում գտնվող Կոնստանտինովկայի վրա, զոհվել են խաղաղ բնակիչներ

6.09.2023 - 20:03 դիտում

Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների մասին վերջին լուրերի համաձայն, ռուսական զորքերը հրետակոծել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա բնակավայրի կենտրոնական շուկան: Արկերի ընկնելուց հետո առևտրային տաղավարներում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 16 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխա, ևս 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել է հարվածի տեսագրությունը և ընդգծել. «Կրակի տակ են հայտնվել շուկան, խանութները, դեղատունը, մարդիկ, որոնք ոչ մի վատ բան չեն արել, բազմաթիվ վիրավորներ կան: Ցավոք, զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել։

Ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին: Ռուսական այ չարիքը պետք է որքան հնարավոր է շուտ հաղթահարվի», ասել է նախագահը։

Նախնական տվյալներով ՝ վնասվել է 20 խանութ, 8 առևտրային օբյեկտ, էլեկտրահաղորդման գծեր, վարչական և բնակելի շենք, այրվել են ավտոմեքենաներ: Ներկայումս իրականացվում է որոնողափրկարարական գործողություն: Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ