«Ռոմա»-ն խուսափեց պարտությունից «Ինտեր»-ի դեմ խաղում. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ

Գոհար Ստեփանյան 10.01.2021 - 18:25
10.01.2021 - 18:25 դիտում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ինտեր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում առաջին հանդիպման հաշվիը բացեցին մայրաքաղաքային թիմի ֆուտբոլիստները:

Ստանալով Հենրիխ Մխիթարյանը փոխանցումը, 17-րդ րոպեին աչքի ընկավ Պելեգրինիին: Երկրորդ կեսում, սակայն, «Ինտեր»-ը ոչ միայն վերականգնեց հաշվի հավասարությունն, այլ առաջ անցավ: Նախ՝ գոլը խփեց Սկիրինիարին և հետո էլ Հակիմին, սակայն խաղավարտին մոտ «Ռոմա»-ն կարողացավ խուսափել պարտությունից Մանչինիի գնդակի շնորհիվ: «Ռոմա»-«Ինտեր»՝ 2:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 34 միավոր: «Ինտեր»-ը 37 միավորով 2-րդն է, իսկ առաջատարը 40 միավորով «Միլան»-ն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ