Սան Դիեգոյում բախումներ են տեղի ունեցել Թրամփի կողմնակիցների ու հակառակորդների միջև

Գոհար Ստեփանյան 10.01.2021 - 19:00
10.01.2021 - 19:00 դիտում

Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում բախվել են Դոնալդ Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Շաբաթ օրը Սան Դիեգոյի ափամերձ հատվածում մեկնարկել է Թրամփի կողմնակիցների երթը, սակայն շուտով հայտնվել են ԱՄՆ գործող նախագահի հակառակորդները, այդ թվում՝ հակաֆաշիստական ​​խմբավորումներ․ արդյունքում տեղի են ունեցել բախումներ:

Ոստիկանությունը ցույցը համարել է անօրինական և ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ անկարգությունները դադարեցնելու համար:

«Բոլոր խմբերը լքել են տարածքը», – ավելի ուշ տեղեկացրել է Սան Դիեգոյի ոստիկանությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ