ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի կամրջի վրա պայթյունի նախապատրաստման փաստով տեսանյութեր է հրապարակել

Աննա Կոստանյան 12.10.2022 - 13:14
12.10.2022 - 13:14 դիտում

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի կամրջի վրա պայթյունի նախապատրաստման փաստով տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել:

Ըստ հաղորդագրության՝ ահաբեկչությունը կազմակերպել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները: Անվտանգության դաշնային ծառայության տվյալով՝ պայթուցիկ սարքը օգոստոսի սկզբին Օդեսայի նավահանգստից ուղարկվել է Բուլղարիայի Ռուսե քաղաք։

«Բեռի տեղափոխմանը ներգրավված են եղել Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Հայաստանի մեկ քաղաքացի։ Կան ձերբակալվածներ»,- ասված է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատար ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել: Ղրիմի Պետական խորհրդի խոսնակը տեղի ունեցածի համար մեղադրել է ուկրաինական կողմին: Վերջին տվյալով՝ միջադեպի հետևանքով զոհվել է չորս մարդ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ