Պուտինի հրահանգով Աֆղանստանից տարհանվում են ՌԴ, Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ

Աննա Կոստանյան 18.11.2021 - 13:18
18.11.2021 - 13:18 դիտում

ՌԴ պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով Աֆղանստանից դուրս կբերի 380 մարդու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ներկա պահին երեք Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ հումանիտար օգնություն են հասցրել Քաբուլի օդանավակայան և իրականանում են տարհանվող քաղաքացիների  տեղավորումը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Աֆղանստանի մայրաքաղաք է ուղարկվել 108 տոննա հումանիտար օգնություն:

Գերատեսչությունից հավելել են, որ Ռուսաստանի քաղաքացիներից բացի տարհանվում են նաև Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Յուրաքանչյուր օդանավում գտնվում են բժշկա-սանիտարական հաշվարկներ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և դեղամիջոցներով:

Նախորդ զանգվածային տարհանումն իրականացվել է օգոստոսին: Այն ժամանակ ռուս զինվորականները հայրենիք էին տեղափոխել Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի 400 քաղաքացու:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել օգոստոսին՝ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ և քաղաքներ գրավելով՝ նաև սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: «Թալիբանն» ավելի ուշ հայտնել է երկրի նոր կառավարության կազմը, որն անցել է աշխատանքի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ