Պուտինը հեռախոսազրույցներ կունենա Բայդենի ու Մակրոնի հետ

12.02.2022 - 12:41 դիտում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին հեռախոսազրույցներ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա տեղեկացրել է, որ Պուտին-Բայդեն հանդիպման նախաձեռնող կողմը Վաշինգտոնն է: Երկու երկրի առաջնորդների միջև վերջին անգամ հեռախոսազրույց էր տեղի ունեցել 2021 թվականի վերջին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ