Պետք է քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունները

Աննա Կոստանյան 9.02.2021 - 18:22
9.02.2021 - 18:22 դիտում

Հայաստանը միջազգային հարթակներում հետեւողական կերպով շարունակում է բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի բնակչության կյանքի, առողջության, խոշտանգումներից զերծ մնալու, անձնական եւ մի շարք այլ իրավունքների խախտումների մասին։ Այդ կապակցությամբ այս տարվա փետրվարի 1-ին Հայաստանի կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի։ Սա, ըստ էության, միջազգային դատական ատյան Հայաստանի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է։ Մենք շարունակական կերպով պետք է հետեւողական լինենք իրավական գործընթացներին եւ ի ցույց դնենք քաղաքակիրթ աշխարհին այն վայրագությունները, որոնք իրականացվել եւ իրականացվում են Ադրբեջանի կողմից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ