Գյումրու «բալկոնի» շենքը նվիրաբերվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին

Աննա Կոստանյան 9.02.2021 - 18:30
9.02.2021 - 18:30 դիտում

Գյումրու Շչորսի 2 եւ Աճեմյան 2Ա հասցեների շենքերը գտնվում են Կումայրի պատմական միջուկում:
Մեկը Ցարական Ռուսաստանի գանձատունն է եղել, մյուսը «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի «բալկոնի» շենքն է:Գյումրու ավագանին այսօր էլ քննարկեց 2009 թվականի նվիրաբերման որոշման մեջ փոփոխություններ անելու նախագիծը, համաձայն որի՝ այդ շենքերը պետք է տրամադրվեն «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման: Հարցը զեկուցել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյան:Նա նշել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված Գյումրու Շչորսի 2 եւ Աճեմյանի 2ա շենքերի օգտագործման նպատակի փոփոխման հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ