Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Փաշինյանի զրույցը

Աննա Կոստանյան 26.02.2021 - 14:54
26.02.2021 - 14:54 դիտում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա զրույցի ժամանակ կողմ է արտահայտվել այդ երկրում իրավիճակի կարգավորմանը օրենքի շրջանակում, հայարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եթե դուք ուշադիր դիտել եք մեր կողմից հրապարակված տեքստը, ապա, հավանաբար, հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահը այնտեղ բարձրաձայնել է հօգուտ խնդրի կարգավորման օրենքի շրջանակում: Դա շատ կարևոր է. Մենք տվել ենք բավականին ամբողջական ձևակերպում, որը շատ տեղեկատվական է», – լրագրողներին ասել է Պեսկովը:

Այդպես նա պատասխանել է ռուսական և հայկական կողմերի հաղորդագրությունների մեջ ձևակերպումների անհամապատասխանության մասին հարցին՝ կապված Պուտինի և Փաշինյանի երեկվա զրույցի հետ:

ՀՀ կառավարության կայքում ասվում էր, որ «Նախագահ Պուտինը աջակցություն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին», իսկ Կրեմլի ուղերձում չկա այդպիսի արտահայտություն օրինական իշխանություններին սատարելու մասին, այլ որ Պուտինը կոչ է անում կարգուկանոն և խաղաղություն պահպանել Հայաստանում՝ ստեղծված իրավիճակը օրենքի շրջանակում կարգավորելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ