Ալիևի հայտարարությունը ռազմագերիների վերաբերյալ հեռու է իրականությունից և հիմնազուրկ. Նազելի Բաղդասարյան

Աննա Կոստանյան 26.02.2021 - 14:07
26.02.2021 - 14:07 դիտում

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ալիևի հայտարարություններին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին հեռու է իրականությունից և հիմնազուրկ։
Անկախ գերեվարված անձանց կարգավիճակից Ադրբեջանի տարածքում գտնվող մեր հայրենակիցներն ենթակա են վերադարձի, և մենք շարունակաբար միջազգային բոլոր ատյաններում պնդելու ենք մեր մոտեցումները։
Եվ՛ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես հայտարարությունը ստորագրող կողմ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները պետք է ուշադրության լույսի ներքո քննեն այս հայտարարությունը և ձեռնարկեն շուտափույթ անհրաժեշտ միջոցներ Հայաստանի քաղաքացիների վերադարձն ապահովելու համար»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ