«Պառադը մեր դռնով չանցավ». փոփոխվող ջրագծեր ու ասֆալտի կարոտ փողոց

Հրաչ Սահակյան 10.07.2021 - 17:49
10.07.2021 - 17:49 դիտում

Գյումրիում լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ են: Շինաշխատանքներն ամիսներ առաջ Գյումրու Գարեգին Առաջին կամ գյումրեցիներին առավել հայտնի Գծի հետեւ կոչվող թաղամաս են հասել, ինչն էլ, բնակիչների խոսքերով, հուսադրող էր: Բայց ոչ միայն «պառադը» չհասավ ու չանցավ իրենց փողոցով, եղածն էլ քանդվեց, ու հիմա փողոցը անցնելուց արկածախնդրության պակաս չպետք է ունենաս կամ էլ լեռնագնացություն է պետք ուսումնասիրել: Թե՛ հետիոտնի, թե՛ վարորդների համար փողոցը իսկական գլխացավանք է: Բնակիչների պնդմամբ՝ քանդել են եղած ասֆալտի շերտը, հետո հին քարապատ փողոցի քարերն են տարել ու թաղամասին կանգնեցրել փաստի առաջ: Անձրեւին՝ ցեղ, շոգին էլ՝ փոշի. սա փողոցի վիճակն է վերջին ամիսների ընթացքում. նշում են թաղամասի բնակիչները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ