Ունենք ԼՂ-ից 6104 երեխա, որոնք գրանցված են մեր կրթական հաստատություններում. Ժաննա Անդրեասյան

4.10.2023 - 20:26 դիտում

Մենք արդեն ունենք 6104 երեխաներ, որոնք օրվա ավարտի դրությամբ արդեն գրանցած են մեր կրթական հաստատություններում, և ասեմ, որ ինչպես տեսնում եք, այսօր կեսօրին մոտ մի քանի հազարով պակաս էր, և սա նշանակում է, որ մեր դպրոցներում շատ ակտիվ ընթանում է երեխաների ընդգրկման գործընթացը: Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին ևս կունենանք այսպիսի ավելացումներ, և շուտով կկարողանանք բոլոր այստեղ գտնվող դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունն ապահովել: Այդ մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է.

Արագածոտն՝ 306

Արարատ՝ 943

Արմավիր՝ 467

Գեղարքունիք՝ 294

Լոռի՝ 315

Կոտայք՝ 1033

Շիրակ՝ 216

Սյունիք՝ 216

Վայոց ձոր՝ 108

Տավուշ՝ 158

Երևան՝ 2048։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ