Ուկրաինայի ԶՈՒ-ն հակահարձակում է իրականացնում Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում․ գլխավոր շտաբ

15.07.2023 - 12:08 դիտում

Ուկրաինայի պաշտպանության ուժերը հակահարձակում են իրականացնում Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում՝ հայտնել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբը։ Կառույցի տվյալով՝ ուկրաինացի զինվորները համառորեն զսպում են ռուսական հարձակման փորձերը:

«Ռուսաստանի ուժերը հիմնականում կենտրոնացած են Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղությամբ, թեժ մարտերը շարունակվում են։ Մեկ օրում ընդհանուր առմամբ, 32 բախում է գրանցվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Զապորոժիեի և Խերսոնի ուղղությամբ ռուսական կողմը փորձում է կանխել ուկրաինական զորքերի առաջխաղացումը, իսկ Բախմուտում ուկրաինական ուժերն առաջխաղացում ունեն: Ուկրաինական կողմը հայտնում է, որ ռուսական ուժերը թիրախավորել են մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով կան ավերածություններ:

Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կենտրոնացնում է հնարավոր բոլոր ռեսուրսները՝ խոչընդոտելու ուկրաինական զորքերի առաջխաղացումն արևելքում և հարավում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ