Ոստիկանության պարզաբանումը՝ տղամարդու կողմից կնոջը փողոցում ծեծելու տեսանյութի վերաբերյալ

Աննա Կոստանյան 10.11.2021 - 18:11
10.11.2021 - 18:11 դիտում

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր համացանցում տարածված՝ մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու տեսանյութի վերաբերյալ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ