«Շիրակն» ու «Արարատը» մրցեցին ուժեղ ու սառը քամու պայմաններում

Հրաչ Սահակյան 27.03.2021 - 19:57
27.03.2021 - 19:57 դիտում

 

Ակումբային ֆուտբոլում դադար է: Հավաքականներն են խաղում, բայց թիմերն էլ չեն հանգստանում: Պետք է առավելագույնը քաղել այս իրավիճակում՝ հաղթահարելով կողմնակի այլ խնդիրներ: Կորոնավիրուսն իր կանոններն է սահմանել, եղանակն էլ իր ճշգրտումներն է ամեն անգամ մտցնում: «Շիրակն» ու «Արարատը» որոշեցին օգնել միմյանց խաղային տոնուսի մեջ մնալու հարցում: Ընկերական հանդիպումը կայացավ Գյումրու քաղաքային մարզադաշտում: Լավ առիթ էր շիրակցիների համար այս տարի առաջին անգամ զգալ հարազատ մարզադաշտի խոտածածկը: Բնական խոտածածկի վրա խաղալուն ծարավ էր նաեւ «Արարատը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ