Հայաստանում կացության կարգավիճակ ստանալը թանկացել է

2.11.2026 - 16:33 դիտում

Նոյեմբերի 1-ից Հայաստանում օտարերկրացիների համար կացության կարգավիճակ ստանալու պետական տուրքերը բարձրացել են, իսկ դիմելու գործընթացը տեղափոխվում է առցանց հարթակ։ Այսուհետ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար նախկին 105 հազար դրամի փոխարեն պետք է վճարել 150 հազար դրամ, իսկ մշտական կացության կարգավիճակի համար՝ 135 հազարի փոխարեն 250 հազար դրամ։ Սահմանվել է նաև 30 հազար դրամ պետական տուրք՝ բնակության օրինականությունը հավաստող վկայականի տրամադրման համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ