Ուկրաինան Սև ծովում զորավարժություններ է անցկացրել թուրքական «Բայրաքթար»TB2 ԱԹՍ-ներով

Հրաչ Սահակյան 27.03.2021 - 21:17
27.03.2021 - 21:17 դիտում

Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները սևծովյան ավազանում զորավարժություններ են անցկացրել, որի ժամանակ կիրառել են թուրքական «Բայրաքթար» TB2 հարվածային ԱԹՍ-ներ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

««Բայրաքթար» TB2 հարվածային ԱԹՍ-ները թռիչքներ են իրականացրել Ուկրաինայի ցամաքային հատվածից դեպի Սև ծովի Տենդրա կղզի: Անօդաչու թռչող սարքերը մանևրելու տարբեր ուսումնական հանձնարարություններ են կատարել»,- նշվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ