Ավելի շատ գազ կարտահանենք, եթե հնարավորություն լինի. կա՞ Հայաստանից ավելի լավ ընկեր. Իրանի փոխնախագահ

Աստղիկ Խաչատրյան 10.11.2026 - 19:40
10.11.2026 - 19:40 դիտում

«Կարծում եմ՝ քաջատեղյակ եք, որ Իրանը աշխարհի խոշորագույն գազի պաշարներ ունեցող երկրներից է և եթե ունենա հնարավորություն գազի արտահանման առումով, կա՞ ավելի լավ ընկեր, քան Հայաստանը, դեպի ուր կարող ենք արտահանել:

Այս մասին ասել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին՝ հավելելով, որ հարցի շուրջ քննարկումներ Երևանում եղել են:

«Բարեբախտաբար, պետք է նշեմ, որ այս հանձնախմբի շրջանակներում քննարկվել է էներգետիկ ոլորտի համագործակցության բոլոր ուղիները. դա կլինի գազի ոլորտին, էլեկտրաէներգիային, դիզվառելիքին, օդանավի վառելիքի ոլորտին վերաբերող հարցեր: Այս բոլոր հարցերը քննարկվել են, և դարձել երկու կողմի համար ընդունելի փաստաթուղթ, որը որ ստորագրվել է»,-ասել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ