Երկու ամսվա զինծառայող Սամվելն այսօր կդառնար 19 տարեկան

Աստղիկ Գևորգյան 27.03.2021 - 19:38
27.03.2021 - 19:38 դիտում

 

Հերոս Սամվել Խաչատրյանի ծննդյան տորթն այս անգամ Սամվելի շիրիմին կտրվեց:Հայրենիքի համար կյանքը զոհած Սամվելն այսօր կդառնար 19 տարեկան:Ներկա են բոլորը հարազատներն ու ընկերները: Անսովոր է միայն Սամվելի բացակայությունը. բոլորի կողմից սիրված տղան ու ընկերն այսօր իրենց հետ չէ:

Բարի, հոգատար ու լսող էր Սամվելը՝ ընտանիքի ավագ զավակը՝ շրջապատված բոլորի սիրով ու ջերմությամբ:Երազանքները շատ էին:Չիրականացնելով բազմաթիվ երազանքներ՝ հարազատներին թողեց բարի ու գեղեցիկ հուշեր մանկությունից,դպրոցից ու տնից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ