Շիրակի մարզի Աշոցք և Անի համայնքների 8 բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման ցանց կկառուցվի

Աննա Կոստանյան 9.06.2022 - 12:50
9.06.2022 - 12:50 դիտում

Շիրակի մարզի Աշոցք և Անի համայնքների 8 բնակավայրերում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն խմելու ջրի մատակարարման, ինչպես նաև ջրահեռացման ցանցի կառուցման, նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Ծրագրերի ընդհանուր արժեքը 380 մլն դրամ է, գումարի 70 տոկոսը կհատկացնի Կառավարությունը, համայնքային բյուջեներից կտրամադրվի միայն 30 տոկոսը։

Կառուցվող, նորոգվող ջրամատակարարման ցանցի ընդհանուր երկարությունը կկազմի 21,2 կմ։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ