Շատ լուրջ մսխում է տեղի ունենում որակի հետ կապված. Փաշինյանը՝ դպրոցաշինության մասին

Աստղիկ Խաչատրյան 11.04.2024 - 21:02
11.04.2024 - 21:02 դիտում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց դպրոցների շինարարության որակի հետ կապված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձավ Ազգային ժողովի ամբիոնից:

Նա համաձայնեց այդ մասով ընդդիմության քննադատության հետ:

«Ասում ենք ՝ այս դպրոցների ծրագրով ի՞նչ ենք անում մենք, որովհետև, այո, մենք էլ ենք տեսնում, որ շատ լուրջ մսխում է տեղի ունենում որակի հետ կապված: Հավաքվում ենք, քննարկում ենք, ասում ենք՝ ի՞նչ անենք, ասենք՝ վերջ, ամեն ինչ կանգնեցնո՞ւմ ենք, մինչև չսովորեն որակյալ կառուցել: Բայց հաջորդ հարցն է գալիս՝ եթե չկառուցեն, որտե՞ղ են սովորելու, ո՞ւր ուղարկենք, որ գնան անորակ կառուցեն–անորակ կառուցեն, հետո գան մեզ մոտ, որակյալ կառուցեն», – ասաց Փաշինյանը:

Վարչապետը համաձայնեց՝ այս առումով խնդիր կա թե դպրոցների, թե ճանապարհների կառուցման հետ կապված:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ