Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է. դեսպան Դըկոտինյին լուսանկար է հրապարակել

Աստղիկ Խաչատրյան 11.04.2024 - 23:30
11.04.2024 - 23:30 դիտում

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Մարզպետը շնորհակալություն է հայտնել Սյունիք այցի համար ու կարևորել Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև ֆրանսիական տարբեր կառույցների հետ մարզի համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի, Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի միջև ապակենտրոնացված համագործակցության, տարածաշրջանի անվտանգային իրավիճակի ու այլ հարցերի մասին, քննարկել տնտեսական, կրթական, առողջապահական ու մյուս ուղղություններով առաջիկայում նախատեսվող փոխգործակցությունը։

Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նաև այցելել են «Սյունիք» օդանավակայան։

Օլիվիե Դըկոտինյին այստեղ ծանոթացել է օդանավակայանի ենթակառուցվածքներին, թռիչքուղուն, շրջել տարածքում ու տեսել ուղևորների սպասարկման պայմանները, տեխնիկական հագեցվածությունը, տեղեկացել միջազգային թռիչքներ իրականացնելու հնարավորության մասին և հայտնել, որ տպավորված է տեսածից։

Դեսպանը այցին անդրադարձել է X-ի իր միկրոբլոգում: Նա լուսանկար է հրապարակել` կից գրելով.

«Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ