Պարզեցվել է ֆիզիկական անձանց հայտարարագրերի լրացման գործընթացը

Աննա Կոստանյան 26.10.2026 - 16:40
26.10.2026 - 16:40 դիտում

Ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման համակարգում իրականացված փոփոխությունների արդյունքում պարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը, ընդլայնվել է ինքնաշխատ նախալրացվող տեղեկատվության ծավալը, ինչպես նաև սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ, որոնք քաղաքացիները կարող են չներառել հայտարարագրում։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ