Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարներն այսօր կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում

27.02.2022 - 12:24 դիտում

Մեծ յոթնյակի (G7) արտաքին գործերի նախարարները փետրվարի 27-ին խորհրդակցություն կանցկացնեն, որի ընթացքում կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի ռազմական գործողությունը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Յոիմասա Հայասին՝ փոխանցում է ТАСС-ը։

«Այսօր նախատեսված է G7-ի արտգործնախարարների խորհրդակցություն»,- ասել է նա:

Հայասիի խոսքով՝ Մեծ յոթնյակի երկրները կիսում են ընդհանուր արժեքներ և պետք է շարունակեն սերտ համակարգումը Ուկրաինայում ստեղծված իրադրության շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ