Չեխիան գնացքով զենք է ուղարկել Ուկրաինա

27.02.2022 - 11:52 դիտում

Չեխիայից գնացքով Ուկրաինա ուղարկվող զենքն ամեն գնով պետք է տեղ հասնի, և ոչ ոք չի կարող կանգնեցնել այն: Այս մասին նշված է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

Նշվում է, որ պաշտպանության հարցերում Չեխիան «պահում է իր խոսքը»։

«Մենք ուղարկում ենք գնդացիրներ, գրոհային հրացաններ, ատրճանակներ, փամփուշտներ և հրետանային զինամթերք։ Հետագա օգնությունը կիրակի օրը կհաստատի երկրի կառավարությունը»,- հավելել են Չեխիայի ՊՆ-ից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ