«Մեզ համար հիմնական խնդիրը մնում է ուղևորափոխադրումների հարցը և ՀՀ քաղաքացիների՝ ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումը». Փաշինյան

Աննա Կոստանյան 4.12.2020 - 15:26
4.12.2020 - 15:26 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար կարգով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետի պաշտոնակատար Արտյոմ Նովիկովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետության՝ Մոլդովայի վարչապետ Իոն Կիկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է,

որ բոլորիս համար այս դժվար ժամանակաշրջանում չափազանց կարևոր է գտնել բոլոր զգայուն հարցերի փոխընդունելի լուծումներ, և որ հիմնական խնդիրը մնում է ուղևորափոխադրումների հարցը և ՀՀ քաղաքացիների՝ ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ