Մարտունիում և Մարտակերտում նախատեսվում են զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Գոհար Ստեփանյան 12.03.2021 - 10:44
12.03.2021 - 10:44 դիտում
ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն տեղեկացնում է, որ սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Առաջաձոր, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում:
ԱԻՊԾ-ից զգուշացնում են՝ պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ