Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը

Աննա Կոստանյան 4.02.2022 - 15:45
4.02.2022 - 15:45 դիտում

Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, Հայաստանի ժողովրդական արտիստ (2011) Արթուր Գրիգորյանը:

Երգահանը մահացել է այսօր հիվանդանոցում:

Արթուր Գրիգորյանը 1994 թվականին հիմնադրել է Հայաստանի երգի պետական թատրոնը:

Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։

Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, զանգվածային միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ