Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Օդեսայի մարզային խորհրդի պատգամավորներին․ քննարկել են հնարավոր համագործակցության ուղիները

Աննա Կոստանյան 4.02.2022 - 15:01
4.02.2022 - 15:01 դիտում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Օդեսայի մարզի պատվիրակությանը՝ Օդեսայի մարզային խորհրդի պատգամավորներին և Բերեզովկայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչներին, նրանց ուղեկցել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։

Կարևորելով ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը և այս հարցում հայ համայնքի դերը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ողջունում է Արթիկ համայնքի և Ուկրաինայի Բերեզովկա քաղաքների նոր մեկնարկած գործընկերությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հնարավոր համագործակցության ուղիներին ու գործընկեության օրակարգ մշակելու անհրաժեշտությանը։

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Նազելի Բաղդասարյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ մարզային իշխանությունների պատրաստակամությունն արդեն իսկ ներշնչում է համագործակցությունն առավել շոշափելի ու առարկայական դարձնելու։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ