Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Վարշավայի միջազգային մրցաշարում

Աննա Կոստանյան 6.08.2025 - 15:40
6.08.2025 - 15:40 դիտում

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը հաղթել է Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ամոյանը 77 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել և դարձել է մրցաշարի հաղթող: Հայաստանի ընտրանու անդամներ Ռազմիկ Կուրդյանը, Սլավիկ Գալստյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Թիմային հաշվարկում Հայաստանը 6-րդն է: 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ