Ճապոնիան զգուշանում է մատակարարումների տապալումից երկինքը ռուսական ինքնաթիռների համար փակելու դեպքում

7.03.2022 - 21:06 դիտում

Ճապոնիան վախենում է մատակարարումների տապալումից՝ իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակելու դեպքում: Տոկիոն մտահոգություն է հայտնել, որ նման որոշումից հետո ապրանքների ներմուծման հետ կապված դժվարություններ կարող են սկսվել՝ հայտնում է РИА Новости-ն՝ NHK հեռուստաալիքին հղումով։

«Ճապոնիայի աշխարհագրական դիրքը տարբերվում է ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից։ Եթե ​​Ռուսաստանը պատասխան քայլեր ձեռնարկի, դա մեծ ազդեցություն կունենա ապրանքների մատակարարման վրա»,- ասել է Ճապոնիայի կառավարության աղբյուրը։

Հեռուստաալիքը նշում է կառավարող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ներսում իշխող այն կարծիքը, ըստ որի՝ Տոկիոն պետք է համաքայլ լինի Եվրոպայի հետ ու արգելի ռուսական ավիաընկերությունների թռիչքներն իր օդային տարածքում: Նրանց կարծիքով՝ նույն կերպ պետք է վարվեն նաև ասիական երկրները:

Մարտի սկզբին մի շարք եվրոպական երկրներ փակեցին իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով: Որպես հայելային միջոց՝ Ռուսաստանը սահմանափակեց թռիչքները 36 երկրի ավիաընկերությունների համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ