Ձորաղբյուրում 48-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 16-ամյա որդին

Աննա Կոստանյան 7.08.2021 - 16:47
7.08.2021 - 16:47 դիտում

Օգոստոսի 6-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցում մարդ է մահացել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերի ծառայողները Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 21-րդ թաղամասի տներից մեկում հայտնաբերեցին 48-ամյա տղամարդու դին՝ ծակած-կտրած վերքերով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ տղամարդուն սպանել էր նրա 16-ամյա որդին։ Պատանին հայտնաբերվեց Երևանի Մոսկովյան փողոցում և բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին: Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին և հորը սպանելու կասկածանքով ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ