Դժբախտ պատահար Գյումրիում. հայտնաբերվել են ամուսինների դիերը

Աննա Կոստանյան 7.08.2021 - 16:57
7.08.2021 - 16:57 դիտում

Այսօր, օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյունի ձայն է լսվել և կան տեղեկություններ, որ տուժած քաղաքացիներ կան։  Ոստիկանները տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչներ 35-ամյա Գևորգ Գասպարյաի և 30-ամյա Լիանա Գասպարյանի դիերը։ Հայտնաբերվել են նաև պայթյունի հետքեր։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են։ Ամուսինը զինվորական է։ Եվ այս պահին քննարկվում է՝ դեպքով ո՞ր գերատեսչությունն է զբաղվելու, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությո՞ւնը, թե՞ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։ Պարզվում է նաև, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյուն։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ