Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

2.11.2026 - 22:31 դիտում

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում տնային կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը՝ նշելով, որ կենդանիներին նման գործողությունների հարկադրելը տանջանք է նրանց համար։

Նրա խոսքով՝ 2022 թվականից Հայաստանում արգելված է վայրի կենդանիներին վարժեցնելն ու կրկեսներում օգտագործելը, սակայն այդ սահմանափակումից դուրս են մնացել տնային կենդանիները։

Սիմոնյանի համոզմամբ՝ մարդու հետ շփվելուն սովոր լինելը չի նշանակում, որ կենդանին պետք է ենթարկվի հարկադրանքի, վախի կամ պատժի միջոցով վարժեցման։

«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է»,- գրել է նա։

Ալեն Սիմոնյանը հարց է բարձրացրել՝ արդյոք վարժեցնողը կհամաձայնե՞ր լավ աշխատավարձի դիմաց չորեքթաթ քայլել կամ սկյուռիկի պես թռվռալ, և ինչու պետք է շանը ստիպել մարդ ձևանալ կամ կապիկի նման շարժումներ կատարել։

Նա ընդգծել է, որ կենդանիները զվարճանքի առարկա կամ շնչող խաղալիք չեն։

Սիմոնյանը նշել է, որ դիմում է շրջակա միջավայրի նախարարին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Ազգային ժողովի պատգամավորներին՝ ակնկալելով հարցի քննարկում և համապատասխան քայլեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ